«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նոր Նորքի թաղապետարանում տեեղի ունեցածին:
«Թեև հայտնի բլոգերը վաղուց ֆինանսավորվում է Անդրանիկ Թևանյան-Ռոբերտ Քոչարյան դաշինքից և ակնհայտ էր, որ Նոր-Նորքի թաղապետին թիրախավորում է Ուկրաինական Բուչա գնալու համար, այդուհանդերձ, իր նկատմամբ բռնությունը սխալ էր ու խիստ դատապարտելի:
Ծախված բլոգերների դեմ պետք է պայքարել խոսքով, ինստիտուցիոնալ մեխանիզմներով ու ֆինանսական թափանցիկությամբ: Բռնությունը արդարացում չունի:
Հ.Գ. Իսկ այդ բլոգերին «քսի տվող» ավագանու անդամը թող գնա ու լուռ շարունակի առանց ջրօգտագործման թույլտվության ՀԷԿ-ով ջուր գողանա Շիրակի մարզում»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Նյութի աղբուր