«Ամեն սեզոնին մենք ունենք հետաձգելու բան, հարգելի գործընկերներ, չի հետաձգվելու ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում: Որ նախարարն ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի, ասում եմ ամենայն լրջությամբ:
Չգաք, ասեք՝ հետաձգում, չկա հետաձգում, երեք անգամ, տասը անգամ կարելի է, ինչքան կարելի է անընդհատ հետաձգել»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ այն որոշումները, որոնք կայացված են, կայացնելիս պետք է մտածեն այդ որոշումների մասին. «Կայացնում ենք, հետո պարզվում է, որ չի լինի իրականացնել, բա ինչու ենք կայացրել, ինչի համար է կայացվել որոշումը:
Պետք է խոսենք նման բաների մասին, բացարձակ ամեն ինչ կարելի է հետաձգել ու միշտ էլ լեգիտիմ պատճառներ կգտնվեն: Պետք է հանդիպել պրոբլեմին և գնալ առաջ, ուրիշ ճանապարհ չկա»:
Նյութի աղբուր