Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հայտարարություն է տարածել

«Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ բլոգեր Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո տված մեկնաբանության մեջ:

«Ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա եմ, ու երբ գալիս, հայհոյում են, անվայել պահվածք են ընդունում, այո՛, կարծում եմ՝ լավ եմ արել»,-ասել է նա։

Տեր- Մարգարյանի խոսքով՝ Արթուր Չախոյանը «գնացել է հերթական սադրանքի և ստացել այդ սադրանքի պատասխանը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են քաղաքապետարանից:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *