Չէի պատկերացնի, որ այս կինը այսքան գրագետ կարող է խոսել, կասկածում եմ՝ նրա՞ն եմ հանդիպել Եռաբլուրում. Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում օգտատերերից մեկի հրապարակմամբ է կիսվել և գրել.

«Չէի պատկերացնի, որ այս կինը կարող է այսքան գրագետ և քաղցրալեզու խոսել։ Հիմա արդեն կասկածում եմ՝ արդյո՞ք նույն մարդուն եմ հանդիպել Եռաբլուրում։

Ինչ վերաբերում է հնչող մեկնաբանություններին, չեմ բացառում, որ դրանք նրա սիրտը թեթևացնում են, ավելին՝ հուսո՛վ եմ, որ թեթևացնում են։

Եվ, այնուամենայնիվ, դրանք ընդամենը չիմացության և անբարո քարոզչության հետևանք են։

Հ.Գ. Մամաներից մեկը մի օր ինձ սպառնում էր մանկահասակ երեխայիս իր ձեռքով կտրտել, դագաղի մեջ դնել ու տալ ինձ։ Հետաքրքիր է, ինքն է՞լ է այս կնոջ նման կրթված, գրագետ, հաճելի, թե՞, այնուամենայնիվ, կրթական ցենզի և աշխարհընկալման խնդիր կա նման պահվածքում»։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *