Ադրբեջանը արդեն 2 օր է՝ ակտիվ քարոզչական հարձակումներ է իրականացնում Հայաստանի դեմ՝ նշելով, թե ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական տարբեր դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ-ն իր հերթին 2 օրվա մեջ արդեն 5-րդ հերքումն է հրապարակում, որ հայկական կողմը որեւէ կրակոց չի արձակել, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները մինչ այս պահը` կեսգիշերին մոտ, ինտեսնիվ գրում են, որ հայկական կողմից կրակոցներ են հնչում։



Ընդգծենք, որ նման իրավիճակ էր նաև 44-օրյա պատերազմից առաջ։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը ինչ-որ պլաններ է մշակում, քանի որ նույն սցենարն է, ինչ 2020 թվականին։
ArmLur.am-ը նկատեց նաև, որ այս ամենի ֆոնին ադրբեջանական տելեգրամյան ալիքները սկսել են տեսանյութ տարածել՝ նշելով, թե ադրբեջանական կողմը արձանագրել է ԵՄ դրոշներով երկու մեքենաների, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերին պատկանող UAZ Patriot մակնիշի ավտոմեքենայի ժամանումը իբրև թե ՀՀ Դիավյալի շրջանի Արազդյան բնակավայր։
Թե ինչ տարածքներ են դրանք, հայ հանրությանը հայտնի չէ: Բայց փաստ է, որ Ադրբեջանը քարոզչական պատերազմի ինտենսիվությունը մեծացրել է:
Նյութի աղբուր