Ի՞նչ է սպասվում Դոգին․ նա ազատությա՞ն մեջ է
Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին։ Վարդան Ղուկասյանի անվտանգության նկատառումներից ելնելով Որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում, քանի որ սխալ կընկալվի որոշ մարդկանց կողմից։
Այդ իսկ պատճառով չենք արել պաշտոնական հայտարարություն այն մասին, թե նա ազատության մեջ է, բայց կարճ ասած՝ մենք բոլորս հասել ենք կարևոր հաջողության, որն ապացուցում է, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղով։
Այսօրվա նիստի ընթացքում դատարանը լսել է պաշտպանական կողմի դիրքորոշումը և գնացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։
Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ այս պահին դատական ակտ դեռ չկա։ Սպասեք մեր կողմից արած հայտարարություններին՝ մանրամասները ավելի ուշ»։
Նյութի աղբուր