Արա Ալֆրեդի Դեղտրիկյան (փետրվարի 14, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ — մարտի 18, 2025), հայ դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ։ Կենսագրություն
Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։
1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։ 1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։ 1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։
Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատել է մինչև մահ։ Արա Դեղտրիկյանը մահացել է 2025 թվականի մարտի 18-ին՝ 60 տարեկան հասակում։ Անձնական կյանք Ամուսնացած է պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։ Ունեն աղջիկ։ Մրցանակներ
2003 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի՝ Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պինյոն) ներկայացման մեջ դերակատարման համար։ 2007 թվականին արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակի՝ Ա. Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող։ 2010 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Ահա և հարցազրույցը։ Արա Դեղտրիկյանը թատերական կյանքի, ընտանիքի և անցած ճանապարհի մասին։ Մանրամասները տեսանյութում ՝