«Հանե՛ք վեղարները, պարոնա՛յք, դուք գաղտնազերծված եք». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միքայել Աջապահյանը շաքարի նման հալվել էր 102-րդ ռուսական ռազմաբազայի հյուպատոսի (հասկացեք՝ ռուսական արտաքին հետախուզության) առջև ու ելույթի ժամանակ։ Դեմքին ժպիտով ու երանելիության մեջ նվաղած հիշել, ցիտել է Ստալին։ Այն Աջապահյանը, որը Տավուշում զորակցում էր «պետական սահման» չունենալու օրակարգին ու շարժմանը, քանզի Ոսկեպարով «Արցախ էինք վերադառնալու ու Արցախ վերադարձնելու»․․․ Այն Արցախը, որը Աջապահյանի ցիտած Ստալինը Լենինի հետ միասին նվիրել էր սովետականացված Ադրբեջանին․․․․

Այն նույն Արցախի, որի դեմ թշնամու հարձակման ու առաջխաղացման օրերին Աջապահյանը կոչ էր անում պետություն չստեղծած կամ պետության իմիտացիա արած զույգին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում, տապալել ժողովրդի ընտրած իշխանությանն ու ստալինաբար ստանձնել պետության «ղեկը», քանզի ժողովրդավարությունը փրկություն չէ: Աջապահյանը ցիտել է այն Ստալինին, որը կրոնը հռչակել էր «անցանկալի անձ» խորհրդային իշխանության ժամանակ ու սպանել Հայոց կաթողիկոսին իր կեցավայրում, հրահանգել քանդել հնարավորինս շատ եկեղեցիներ, ինչպես մեր գյուղի՝ Ոսկեվանի հին գյուղատեղիի եկեղեցին, որից անգամ նկար չի մնացել, որ էդպես վայելենք մեր պատմամշակութային ժառանգությունը։

Ու ստալինիզմի քանդած այդ հինավուրց եկեղեցին այն նույն Տավուշում էր, որտեղ Աջապահյանը Բագրատ Գալստանյանի հետ միասին սրբազան շարժում էր խաղում, որպեսզի Ոսկեպարի եկեղեցու հարևանությամբ տեղակայված ռուսական անօրինական հենակետը չապամոնտաժվի: Այն հենակետը, որի զինվորականները հենակետի դեմը առաջինը խաչքար էին տեղադրել, որպեսզի Տավուշի արցախացման պլանների հարցում հիմնավոր կասկածներ չառաջանան:

Այն նույն Աջապահյանը, որը պետությունից պահանջում է ոչ միայն արտոնյալ կարգավիճակ ՀԱԵ-ի համար, այլ եկեղեցու փոխհատուցում՝ լենինիզմ-սատալինիզմ-կոմունիզմի օրոք եկեղեցուց խլված կալվածքների, հողերի դիմաց, ու իր տխուր ու սև ներկայությամբ «պատվում» է մի քանի «ուժերի», այդ թվում՝ կոմկուսին, որոնք հերթական անգամ չեն թաքցնում պետության գլուխն ուտելը՝ հանուն Պուտինի միության, ում համար Ստալինը նույնպես կուռք է։ Այն Աջապահյանը, որը երկրի ղեկին տղամարդ է ուզում տեսնել, ու բոլորով «տաղամարդավարի» պետության գլխակերի գովք են անում․․․
Հանե՛ք վեղարները, պարոնա՛յք, դուք գաղտնազերծված եք»:

Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *