«Մեր քաղաքապետին մաղթում եմ հետագա աշխատանքում դրսեվորել սկզբույնքայնություն, ուժ ու քրիստոնեական բարություն»,- Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության ժամանակ իր ելույթում ասաց «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
«Մեզ՝ բոլորիս, ցանկանում եմ, որ մենք մեր քաղաքին կարողանանք վերադարձնել հայրաքաղաքի այն կարգավիճակը, որ հոր դերն ու նշանակությունն այս պետությունում բոլորը հասկանան ոչ թե ուղղակի խոսքերով, այլ՝ մայրաքաղաքը զգա, որ հայրը պատրաստ է նորից ստանձնել օջախի պահապանի, զարգացնողի և անվտանգություն ապահովողի դերը։
Ես շատ կուզեմ, որ այս տարիները հետագայում պատմության մեջ հիշվեն, որպես նոր սկզբի, նոր վերածննդի տարիներ ոչ միայն հայրաքաղաքի, այլ նաև՝ ՀՀ-ի համար»,- ասաց նա։
Նյութի աղբուր