Գիշերը թշնամու ակտիվացման, որոշ կուտակումների հետևանքով զգոնության բարձրացում է հայտարարվել. Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի արևելյան առաջնագծի մի շարք հատվածներում գիշերը թշնամու ակտիվացման, որոշ կուտակումների հետևանքով զգոնության բարձրացում է հայտարարվել։ Դա չի նշանակում պատերազմ, բայց թշնամին կրակում է նաև հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա, ինչը նշանակում է, որ ամեն կերպ փորձում է մերոնց ներքաշել ռազմական գործողությունների մեջ։
Մեր զորքը ամուր է, կանգնած է իր տեղում։ Չի պատասխանում թշնամու սադրանքներին, պատասխան կրակ չի բացում, բայց դա չի նշանակում, որ չի կարող կրակել։ Ուղղակի այս պահին մեր կողմից կրակելը կնշանակի թշնամուն հնարավորություն տալ սկսել պատերազմ, ինչը դեռևս ցանկալի չէ մեզ համար։
Ժամանակը կգա, թշնամուն իրեն հասանելիք պատասխանը կտանք, որը շատ ցավոտ կլինի նրա համար։ Բայց հիմա պետք չի սկսել առաջինը։
Մենք շարունակում ենք ուժեղացնել հայկական դիրքերը, քողարկել և ամրացնել, համալրել անհրաժեշտ պարագաներով, ապահովել մեր զինվորի անվտանգությունը քողարկիչ ցանցերով, գիշերային տեսանելիության սարքերով և ուրիշ իարևոր ապրանքներով (արդեն 4 տարի)։
Եթե ուզում եք մասնակցել այդ աշխատանքներին ձեր հնարավորությունների սահմաններում, խնդրում եմ անձնական կապ հաստատել նամակով»։
Նյութի աղբուր