Ջուրը հասել է կամրջին․ Էսօր-էգուց կամուրջը տանելու է․ Հասմիկ Բաբաջանյան

Ակսել Բակունցի հերոսը՝ Ավագ ամին, ժամանակին ասել է․ «Մեր միսը  կերել, ոսկորն են թողել, էլի համբերում ենք… »։ Նման դեպքում մենք ասում ենք՝ ծով համբերություն ունի հայը։ Բայց Ավագ ամին ասում է․ «Ջուրն ինչպես որ եփում է, եփում, հովանում, անպետքանում, էնպես էլ մենք»։ Այո, վերջին  յոթ տարվա մեջ  ինչե՜ր ասես չտեսավ, հայ ժողովուրդը, ինչքան ասես եռ չեկավ, ինչքան ասես չեփվեց։ Նիկոլ Փաշինյանը կրակը միացրել, հա՜ ջուրը եռ է ածում, որ Ավագ ամու ասած անպետքանանք, մի բան անելու պիտանի չլինենք։

Հիմա տեսնու՞մ եք, որ Ավագ ամին մեզանից շատ էր հասկանում, որ ջուրն անընդհատ եռացնելը, ամեն օր մի նոր փորձանք բերելը  ինչի համար էր Նիկոլը անում։ Մի օր չի թողնում, որ առանց ցավի, առանց աղետի ապրենք։  Դարբին Վանեսն էլ Ավագ ամու ասածը հիմք ընդունելով՝  իբրև վճիռ ասում է․ «Ջուրն արդեն հասել է կամուրջին։ Էսօր֊էգուց կամուրջը տանելու է»։ 

Ժողովրդի ցասման ձայնն էլ ջրի նման հասել է կամրջին։ Կամուրջը քշել- տանելու է։ Հայաստանի տարբեր շրջաններում ջուրն արդեն կամուրջը քշել- տարել է։ Այսօր էլ Գյումրիում էր հաղթանակ։ Երեկ Ազգային ժողովում տեսաք, թե ո՜նց էր ջրից ցնցումներ տալիս Նիկոլ Փաշինյանը, ո՜նց էր էպիլեպսիկ ցնցումներով իր իշխանությունը պահում․․․ Մարդիկ ասում են՝ Գյումրիում էլ է ժողովրդի ձեռքից հաղթանակը խլելու։

Կրակը էլի թեժացնելու է, որ եռ գաք ու հովանաք, որ եռ գաք ու անպիտանի, անհամ դառնաք։ Հայաստանից ի՞նչ է թողել։ Միսը կերել, ոսկորն է թողել։ Ոսկորի միջի հյութն է ներքաշում․․․ Ոչ մեկը չի կարող կամուրջը խորտակել, այն կամուրջը, որ իշխանություն է կոչվում ու ճզմում է ժողովրդին։ Միայն ժողովրդի ցասումը, ահագնացող , բարձրացող ջուրը կարող է կամուրջը քշի ու «տակով անի»։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *