«Ներողություն եմ խնդրում Հայաստանից՝ սխալ քարտեզ ցուցադրելու համար»

«28 րոպե» շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել ենք Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ:

2025 թվականի մարտի 24-ին, ARTE fr-ի «28 րոպե» հաղորդման ժամանակ ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները։

Այդ քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված էր։

Նրա փոխարեն Ադրբեջանը ներկայացված էր ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։ 

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *