Մկրտիչ Իսրայելյանը գրում է.
Կարծում եմ Մերձավանի դպրոցում տեղի ունեցած «փողոցային ռազբորկեն» պետք է նախարարության կողմից խիստ արձագանքի արժանանա։
Տնօրենն ու կազմակերպիչները որ պատժվեն, ապա ծնողներն ու աշակերտները կհասկանան, որ դպրոց են գալիս, ոչ թե գաղութ։ Ուսուցիչը չպետք է նվաստացած զգա իրեն՝ մի խումբ մեծ ու փոքր անդաստիարակների պատճառով։
Ընդհանրապես դպրոցներում աշակերտների այսպես ասած իրավունքների ազատությունը ամենաթողության է վերածվել։ Ինչ այլանդակություն ասես կարելի է իրենց, իսկ ուսուցիչը պտի միշտ զգուշանա ու լուռ մնա։
Ուսուցիչները դարձել են ամենախոցելի խավը՝ թե՜ սոցիալական, թե՜ բարոյական թե՜ իրավունքների պաշտպանության առումով։
Նյութի աղբյուր