«Լևոն Քոչարյան, եթե նեղվել ես վարչապետի խոսքերից, իմացիր, որ հաջորդ հարցուպատասխանին ձեզ ավելի խիստ գնահատականներ են սպասվում, որոնք արտահայտելու են ձեր ողջ էությունը»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև նշեց. «Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ երեխաներն իրենց ծնողների արարաքների համար պատասխանատու չեն, մինչև այն պահը, երբ երեխաներն իրենք են հայտ ներկայացնում այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու:
Լևոն Քոչարյան, ականջներդ ձգիր ու ուշադիր լսիր, էդ որ գալիս ստեղ ծեծերից ես խոսում, ինձ մեքենայի մեջ քաշքշեցին, վայ-վայ թևերս ցավաց և այլն, կգնաս հորդ կհարցնես՝ էդ ոնց էր լինում, որ մարդկանց զուգարանում ծեծում էին ու այդ զուգարանից դուրս չէին գալիս, կգնաս հորդ կհարցնես, ոնց էին Մարտի 1-ին մարդկանց սպանում փողոցներում, ոնց է ՀՀ-ում տեղի ունեցել Հոկտեմբերի 27, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էր ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կհարցնես, թե քո մանկության տարիքում ձեզ ինչ էին ասում ՀՀ շարքային քաղաքացիները, ում թալանում էիք առավոից իրիկուն»:
Անդրադառնալով ընդդիմադիրների կոռուպցիայի մասին ելույթներին՝ Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Հազարավոր մարդկանց փող եք լափել ու կերել, ով եք դուք, որ խոսեք ՀՀ-ում կոռուպցիայից, մարդու իրավունքների խախտումներից, թալանից: Ձեր կառավարումը տեսանք, հեղափոխությունից հետո մի ամիս էլ չհասցրիք աշխատել, ձեր ապիկարությունը տեսանք, վարչապետը հրապարակային ձեզ դուրս է շպրտել կառավարությունից, դա է մեր հստակ գնահատականը ձեր կառավարմանը, զզվցրիք թողիք: Հատիկ-հատիկ ամեն ինչ վերադարձվելու է պետությանը:
Այո, վարչապետն ասել է, լավ է արել, մենք էլ ենք անելու, ամբողջ ժողովրդի առաջ հրապարակային ձեր երեսը ցույց ենք տալու՝ ով եք դուք, հերիք եղավ, բոլ եղավ: Ընդդիմությունը մարդու հնարավոր բոլոր իրավունքներն ասպատակում է, հիմա էլ ընկել են կրթվելու իրավունքի հետևից: Իրենց կառավարման ժամանակ օկուպացրել էին ողջ կրթական ոլորտը, որպեսզի իրենց դավաճան դեմքը թաքցնեն ժողովրդից: Տիկին Թովմասյան, այդ ինչ ծառայությունների դիմաց եք երեք-չորս տուն առել Երևանի կենտրոնում, մի հատ էլ երեսով եք տալիս այն լրագրողներին, ովքեր երեք-չորս տուն չունեն»:
Նյութի աղբյուր