Նման դաստիարակությամբ բանակ ուղարկելը փամփուշտ է ծառայակից ընկերոջ ուղղությամբ. Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ, «Հայոց հզոր բանակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը անդրադարձել է Մերձավանի դպրոցում կատարվածին:

«Դպրոցի տղա երեխաներին այդպես մի՛ դաստիարակեք, մի՛ արեք այդպես․․․

Այդ տղա երեխաները նաև բանակ պետք է գնան, իսկ այդ դաստիարակությամբ բանակ ուղարկելը մի-մի փամփուշտ է ծառայակից ընկերոջ ուղղությամբ, քրեական գործ է սպայի վրա․․․

Մի՛ արեք, հարգելի՛ ուսուցիչներ, այդպիսի սերունդ մի՛ դաստիարակեք, հետո բանակի վրա եք մուննաթ գալու, հետո էլ սպային ու ծառայակից ընկերոջն եք մեղադրելու․․․»,- գրել է նա:

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։ Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված կերպով ցանկանում են ազատվել իրենից:

Աշակերտների փողոցային ժարգոնով հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում: Փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում նման խոսույթի համար և կոչ անում քայլեր ձեռնարկել:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *