ՀԱԱՄ հ/կ֊ի հիմնադիր նախագահ Նարեկ Պապոնց֊Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահասարսուռ գույժ լսեցի, որին չեմ ցանկանում հավատալ, երանի՜ երազ լիներ։ Կարեն Շիրինյանի հետ վաղեմի ընկերներ ենք, ջերմ հուշեր շատ ունեմ իր հետ, անգամ կրտսեր որդին անվանակիցս է։ Եղբայրներ ենք եղել։
Աշխատել ենք միասին Քաշաթաղի շրջանի, Ծոբաձոր համայնքի միջնակարգ դպրոցում, որպես մանկավարժներ։ Պատերազմից հետո առաջարկեց միասին գնանք քաղաք Կրոսնադար, այն էլ նա գնաց, ես մնացի Հայաստանում։ Մի ընթացք խոհարարությամբ էր զբաղվում, հետո մտավ ձեթի գործարան աշխատանքի։ Օրեր առաջ եմ հետը խոսել։
Հարազատներից ենք տեղեկացել, աշխատանքի վայրում, անզգուշության հետևանքով ընկել է, աղացող մեքենայի մեջ, շոկի մեջ տեղափոխել են հիվանդանոց, շոկից չարթնանալով, բռնել է հավերժության ճանապարհը։ Օրեր առաջ ես էլ գուցե՞ չլինեի, Աստված ինձ պահեց, ընկերոջս տարավ…
Հավերժ է հիշատակդ ախպերս, միշտ իմ հուշերում վառ կմնաս։
Վիշտս մեծ է, ափսոսում եմ, արժանի չէիր այսպիսի դաժանության։ Իմ դժբախտ ախպեր… Ցավակցում եմ որդիներիդ Դավիթին և Նարեկին, մայրիկիդ, քույրիկիդ համբերություն, մխիթարություն։ Սգում եմ կորուստդ եղբայր։
Հայաստանի ազնվական արվեստագետների միությունը, հայտնում է իր խորին վշտակցությունը հարազատներին, ընկերներին»։
Աղբյուրը` Նարեկ Պապոնց-Առաքելյան