Սպանված 16-ամյա տղան և սպանության մեջ կասկածվողը հարևաններ են եղել. մանրամասներ՝ Քանաքեռում տեղի ունեցած ողբերգական դեպքից․ Տեսանյութ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 16-ամյա պատանու սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Վիճաբանությունը, որն ավարտվել է անչափահասի սպանությամբ, տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տարածքում:

Ծանոթները «Նյուզ»-ին հայտնել են, որ վիճաբանության մասնակից եղբայրները՝ 16-ամյա Տիգրանն ու 19-ամյա Սողոմոնը և սպանված 16-ամյա Բենավ Դավթյանը հարևաններ էին, բնակվում էին իրարից մեկ փողոց հեռավորության վրա: Եղբայրներից մեկը սպանության մեջ կասկածվողն է, ձերբակալված է:

Հարևանները թե՛ մահացած տղայի, թե՛ վեճին մասնակցած եղբայրների մասին միայն դրական են արտահայտվում՝ ասելով. «Անշնորհք բան չենք տեսել, խելոք մարդիկ են եղել: Մահացած երեխան էլ շատ շնորհքով էր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *