Նոր մանրամասներ՝ 16-ամյա տղայի սպանությունից

Շաբաթ օրը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 16-ամյա պատանու կյանքը խլած սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Բնակիչները «Նյուզ»-ին հայտնել են, որ սպանվածը սովորում էր ավագ դպրոցում, ընտանիքում երեք երեխա են, ունի իրենից մեծ քույր և փոքր եղբայր:

Սպանության մեջ կասկածվողները 2020-ի 44-օրյա պատերազմից հետո բռնի տեղահանվածներ են, երկու եղբայրներ, որոնք ևս այդ օրը տարբեր վիրավորումներով տեղափոխվել են «Ուիգմոր» ԲԿ: Այս պահին սպանության մեջ կասկածվողների տան մոտ հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը:

16-ամյա տղայի հոգեհանգիստն այսօր է:

Հիշեցնենք՝ ապրիլի 19-ի երեկոյան Երևանում, ժամը 22:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *