Կառավարությունից այսօր առավոտից՝ Զատիկ օրով, ՀՀ քաղաքացիները նամակ են ստանում, թե ձեր տված հարկերով դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցել, ասֆալտապատում արել։
Նշենք, որ ՍՄՍ-ը ուղարկվում է քաղաքացու գրանցման վայրի մարզով, այսինքն՝ եթե մարդը անձնագրով երեւանաբնակ է, քաղաքապետարանը նամակն ուղարկում է՝ նշելով Երեւանում կատարված աշխատանքի մասին, Արարատում կամ Արմավիրում գրանցված քաղաքացի է՝ այդ մարզի աշխատանքների մասին։
Նկատենք, որ սրանով կառավարությունը փորձում է արդարացնել սահմանված բարձր հարկերն ու տուրքերը՝ ցույց տալով, թե իբր աշխատանք են տարել քաղաքացիների վճարած հարկերից։
Մինչդեռ սոցիալական ցանցերում օգտատերերը ցույց են տալիս այն ահռելի գումարները, որոնք պետբյուջեից վճարվում է Իշխանությունների վայելքների համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7851778fd7481f11740e7c3821c6d747