Գյումրի համայնքի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգոյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով:
Հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած է ճանաչել, այսպիսով՝ Մարոտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել:
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Արդյունքներ ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:
«Իմ հզոր համայնք»՝ կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։
Մի քանի օր անց «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին:
Նյութի աղբուր