Ո՞վ է Կրասնոդարում սպանված Արսեն Նազարյանը․ Իրավապահները փնտրում են քիլլերին

Ոստիկանությունը որոնում է անհայտ անձին, ով քիմիական պաշտպանության կոստյումով Կրասնոդարի երկրամասի Տուապսե շրջանի Ձեբերկոյ գյուղում սպանդ է իրականացրել հանցավոր աշխարհի հետ կապ ունեցող տղամարդու նկատմամբ։

Ուժային կառույցներում РИА Новости-ի աղբյուրի փոխանցմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10։20-ի սահմաններում։

Mash տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտպանիչ հագուստով անձը լողավազանի մոտ մոտենում մի տղամարդու և ատրճանակով մի քանի անգամ կրակում նրա վրա։ Տուժածն ընկնում է, իսկ հարձակվողը փախչում է։

«112» Telegram ալիքի փոխանցմամբ՝ սպանվածը 55-ամյա գործարար Արսեն Նաջարյանն է, ով, ըստ լուրերի, սերտ կապեր է ունեցել հանցավոր աշխարհի հետ։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը պնդում է, որ գնդակահարվածը որոշակի շրջանակներում հայտնի է որպես քրեական հեղինակություն Արսեն Կրասնոյարսկի։

Հետաքննությունը պարզում է սպանության դրդապատճառները և հարձակվողի ինքնությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4d1372921942b96633a020dc2db111e2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *