Սոցիալական խնդրի պատճառաբանությամբ՝ Ազատության հրապարակում արցախցիների կողմից տեղադրված վրանը կարճ ժամանակ անց վերածվեց քաղաքական հանդիպումների օջախի։
Սկզբում վրան այցելեցին «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները, այժմ էլ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն են գնացել վրան, փակ քննարկում ունեցել արցախցիների հետ։
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի խոսքով՝ այս հանդիպումների նպատակն ընդամենը մի բան է՝ ապակայունացնել Հայաստանը։
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը նկատում է՝ ամեն դեպքում ինչ հարցեր էլ քննարկվեն Ազատության հրապարակում տեղադրված վրանում, և որքան ժամանակ էլ այդ վրանը շարունակի մնալ այնտեղ, միևնույն է, այս անգամ էլ թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերի կողմից Հայաստանը ոչնչացնելու ծրագիրը չի իրականանալու։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում։
Նյութի աղբուր