Յուլիա Տիմոշենկոն հայտնեց, թե երբ կավարտվի պատերազմը և ամբողջական զրոյացում տեղի կունենա

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն իր ելույթի ժամանակ հայտարարություն է կատարել հակամարտության ավարտի ժամկետների մասին։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ուկրաինական «Strana» լրատվականը։

«Կան պլաններ, միջազգային պլաններ՝ մինչև մայիսի վերջ վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին»,- ասել է Տիմոշենկոն ապրիլի 5-ին Օդեսայում Կանանց միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ։

Նա ընդգծել է, որ այժմ ամեն ինչ գնում է դեպի դա, և այս գործընթացը որակել է «շատ լավատեսական» և «շատ կարևոր» բոլոր ուկրաինացիների համար։

Տիմոշենկոն չի հստակեցրել, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը, սակայն նշել է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո տեղի կունենա «ամբողջական զրոյացում»։ Նա հավանաբար նկատի է ունեցել երկրում հնարավոր ընտրությունների անցկացումը։ Նախկինում Տիմոշենկոն Ուկրաինայում հանդիպել էր ամերիկացի հովիվ Մարկ Բերնսի հետ, որին անվանում են «Դոնալդ Թրամփի հոգևոր խորհրդական»․

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *