Վարդանիկին արդյո՞ք բան չունեն ասելու Սաթիկն ու Արամիկը

Գյումիում ոչ միայն քաղաքական, այլև բարոյական կրքերը չեն հանդարտվում։ Հայաստանի երկրորդ քաղաքը շարունակում է մնալ սկանդալների կիզակետում։ Իսկ սկանդալային թեմաների աղբյուրը «աստվածավախ» Վարդանիկն է։ Կիսագողական այս անձը, որը զուգահեռ նաև հանդես է գալիս, որպես Քրիստոսի «13-րդ առաքյալը» չի կարողանում հրաժարվել սկանդալային խոսույթներից։

Գյումրու համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների թեկնածու Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսի ընթացքում հանդես եկավ կանանց նկատմամբ խտրական և անընդունելի արտահայտություններով․ «․․․Աղջիկները կթողնե՞ն, որ մարդ մեղք չգործի՝ գեղեցիկ հագած, ոտքերը բաց… ես չգիտեմ ինչ… Ինչ ասես, անում են, տղամարդկանց գայթակղության պատճառ են դառնում»:

Վարդանիկին ճանաչողների համար թերևս զարմանալի չէ, որ կիսագողական «հոգևորականը» նման խոսույթով է հանդես գալիս։ Զարմանալին և ուշագրավն այլ տիրույթում է։

Վարդանիկի այդ հայտարարության պահին ներկա են եղել բազմաթիվ աղջիկ լրագրողներ և նրանցից ոչ մեկը նույնիսկ չի փորձել սաստել՝ ժամանակին բանակից «գժի թղթով» ազատված սեռաքաղց «գժին»։ Ավելին, ոչ միայն չեն սաստել, այլև ծիծաղից բերաններն են բացել և գուցե «փշաքաղվել» են՝ Վարդանիկի խոսքերից։

Բայս այս տհաճ և անընդունելի սկանդալը մյուս կողմն ունի նաև։ Վարդանիկի սեքսիստական հայտարարության վերաբերյալ մինչև այսօր որևէ ծպտուն չի հանել Սաթիկի լրագրողական կանտորան։ Ավելին, Սաթիկի վկաները նույնսիկ հրճվում են և ոգևվորվում են Վարդանիկի խոսքերից։

Ոչ Սաթիկ Սեյրանյանի կանտորան, ոչ էլ իրեն հայկական լրագրության կնքահայր համարող Արամ Աբրահմյանը մինչև այս պահը որևէ դատապարտող խոսք չեն ասել Վարդանիկի ելույթի հետ կապված։

Երբ իշխող ուժից, եթե որևէ մեկը լրագրողին անզգույշ խոսք է ասում՝ հայկական լրագրության «Նոյն ու Եվան», տվյալ դեպքում Արամ Աբրահամյանն և Սաթիկ Սեյրանյանը, և նրանց «վկաները» միանգամից վայնասուն են բարձրացնում։ Այս ադեպքում «լրագրողների» աղանդավորական կառույցները լուռ են, որովհետև սեքսիսիտական խոսք ասողը բարոյական առումով իրենց տեսակից է։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *