Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22:30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու:
Այս մաասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ պարզվել է՝ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից:
«Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք:
44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նյութի աղբուր