ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Երևանում շտապ օգնության մեքենայի ավտովթարի դեպքին՝ նշելով, որ, ցավոք, բժիշկը մահացել է:
«Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը:
Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,- գրել է նախարարը:
երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ իր էջում հայտնել է, որ վթարի հետևանքով մահացած բժիշկը գտնվել է վարորդի կողքին:
«Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նյութի աղբուր