Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ արդարադատության նախարար Նարեկ Մկրտչյանը

«Հայաստանում ժողովրդավարություն է և կառավարությունը և բոլորս միասին պետք է հաշվի նստենք և հարգենք քաղաքացու քվեն: Եթե քաղաքացին որոշել է տվյալ անձին, տվյալ կուսակցությանը ձայներ ապահովել, ուրեմն պետք է հարգել և պետք է վերլուծել բնականաբար։

Առհասարակ Հայաստանում չկան ազդեցության գոտիներ, և չկան անձինք, որոնք կունենան X մարզում, X քաղաքում, գյուղում ազդեցության ինչ-որ լծակներ, հնարավորություններ:

Ես արդեն նշեցի՝ յուրաքանչյուր արդյունքի հետ պետք է հաշվի նստել, պետք է հարգել քաղաքացիների տված քվեն, ձայնը, նրանց որոշումը և շարժվել առաջ։ Նորմալ է ընտրությունները, ընտրությունները դրա մասին են»:

Նարեկ Մկրտչյանը համաձայն չէ, որ ժողովուրդը ՔՊ-ի նկատմամբ այլեւս այն վստահությունը չունի, որ ունեցել է. «2026 թվականի ընտրություններին մենք վստահ ենք, որ հաղթանակ ենք տանելու:

Ես տեղյակ չեմ, Վիլեն Գաբրիելյանը ինչ է ասել, ես մի բան կարող եմ ասել, որ զարգացման այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք, հաճախ կարծում եմ՝ մեր ամենամարտահրավերային կողմերից մեկը այն է, որ մենք այդ ծրագրերը պետք է ավելի արդյունավետ կարողանանք ներկայացնել, հաճախ նաև նույն խոշորացված բնակավայրերում, բնակավայրերի բնակիչների ոչ բոլոր ներկայացուցիչներն են տեղյակ, թե ինչ ծրագրեր կան, ինչպես են դրանք իրականացվում, ինչ զարգացում է դա ենթադրում: Կարծում եմ այստեղ կա աշխատանքի տեղ»:

Սա մեր հաջողությունն է, որ մենք կարողանում ենք Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել, որտեղ ձեր ասած ազդեցության գոտիները չկան և ժողովրդի քվեն հարգվում է»,-ասաց նա:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *