Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կարծում է՝ Գյումրիում «թատրոնը» շարունակվում է ընդդիմադիր թեկնածուների՝ միմյանց դեմ կոմպրոմատներ ունենալու տարրերով:
«Այն վերլուծաբաններից եմ, ով թերահավատ է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «լավ» հարաբերությունների վերաբերյալ։
Հիմա իրենք Գյումրիում հնարավորություն ունեն միանալու՝ ընդդեմ իշխանության թեկնածուի։ Սակայն մի խնդիր կա. Վարդան Ղուկասյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին 2018֊ին Փաշինյանին իշխանության բերելու համար և մեղադրում է Սարգսյանին՝ իր կյանքին վտանգ սպառնալու համար, իսկ Մարտուն Գրիգորյանը ասում է, որ Ղուկասյանը ամենահարմարն է ՔՊ-ի համար։
Բացի այդ, որքան տոկոս է կազմում իրենց ընտրողների շրջանում մեկը մյուսի թեկնածուի դեմ քվեարկածների թիվը, և ինչպես են նրանց բացատրելու իրենց միավորվելը։
Սակայն փաստ է, որ ինչպես իմ, այնպես էլ շատերի մոտ, ցավոք, այն տեսակետն է, որ թատրոնը շարունակվում է՝ միմյանց դեմ կոմպրոմատների և իրական արդարադատություն չհաստատելու տարրերով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դալլաքյանը:
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ Սարիկ Մինասյանը հավաքել է առավելագույն թվով ձայներ, սակայն որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները:
Նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Նյութի աղբուր