Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Գյումրիում որոշ տեղամասերում փոփոխվում են ընտրությունների արդյունքները՝ նժարը թեքելով դեպի ՔՊ-ի կողմը։
Այս պահի դրությամբ ՔՊ-ն որոշ առավելություն ունի, բայց ընդդիմությունը ընդհանուր առմամբ հաղթում է՝ գերազանցելով 50%-ը։
Եթե, իհարկե, միանան ընդդիմադիր ուժերը։
Իսկ ահա Փարաքարում ընդդիմադիր միակ ուժը՝ «Միասնություն» դաշինքը, միայնակ հաղթում է ՔՊ-ին ու նրան սպասարկող մյուս երկու կուսակցություններին՝ հավաքելով ավելի քան 60%:
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան