Անսպասելի էր ադրբեջանական կողմի համար. Սիմոնյանը՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Բաքվի արձագանքի մասին

«Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից ստորագրելու և այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու առաջարկը»:

Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարծում եմ, որ այդ կրակոցները առանձին հետաքննության առիթ են և կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ՝ երկկողմ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե՛ հրապարակումների հետ կապված, թե՛ հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված, որևիցե մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել»,- նշեց ԱԺ նախագահը:

Իսկ թե ինչո՞ւ էր անակնկալ Բաքվի համար՝ Ալեն Սիմոյանն ասաց.

«Ես նույնիսկ այդ տպավորությունն ունեմ անցյալի հետ կապված: Ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնել՝ իմանալով, որ հայերը մեկ է՝ չեն համաձայնելու, միջազգային կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունն անելու համար գործելաոճ է: Դա իմ անձնական տպավորությունն է եղել: Նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու մեջ»:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *