Գոնե դաշինքի Հայաստան բառը փոխարինեին… Սաֆարյանը՝ Գյումրու թեկնածուներից մեկի և Թուրքիայի կապի մասին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի՝ 9 քաղաքական ուժերից մեկի առաջին համարի՝ Թուրքիայի կացության քարտ ունենալու վերաբերյալ հայտարարությանը:

«Մդաա Մայր Հայաստան դաշինքի առաջին համարն է Թուրքիայում կացության իրավունքի համար դիմե՞լ: Բա դե գոնե դաշինքի անվան մեջ Հայաստան բառը փոխարինեին…
Էս Քոչարյանի կողմակիցների ու աջակիցների հայրենասիրության ձևը մի այլ կարգի «անըմբռնելի» է…»,- գրում է Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից մեկի առաջին համարը, որը նաև, ըստ էության, համայնքապետի թեկնածուն է, Թուրքիայի կացության փաստաթուղթ ունի:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *