Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես է եկել հայտարարությամբ

Հրանտ-Լեոն Ռանոսն այսօր հանդես է եկել հայտարարությամբ. «Ցանկացած մարդ, ով ճանաչում է ինձ, գիտի, որ իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալն ինձ համար ամենամեծ պատիվն է։
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի հետ ունեցած առանձին զրույցում ես ցանկացա խոսել իմ իրավիճակի մասին։

Ցանկանում էի նրան ասել, որ պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ խաղալու ու թիմին օգնելու։
Զարմանալիորեն, մարզիչն ինձ ասաց, որ առաջիկա խաղում ինձ համար ոչ մի պլան չունի։ Սա բնականաբար շատ տխրեցրեց ինձ։

Քանի որ այս պահին խաղաժամանակը հատկապես կարևոր է ինձ համար, իսկ ես այն ստանալու հնարավորություն չունեմ, համաձայնեցի վերադառնալ Կայզերսլաուտերն՝ հաջորդ խաղին պատրաստվելու։ Եվ մենք դրա շուրջ համաձայնության եկանք։
Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար չկա ավելի լավ բան, քան իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալը, և դա այդպես է լինելու միշտ»։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *