Էլ ուրիշի տուն եմ մաքրել, էլ խմորեղենի կրեմ քսել,դժվար կյանքով ենք ապրել. Արև Սանթրոսյանը`տուն չունենալու, աղջիկներին մենակ մեծացնելու մասին

«Բացարձակ արժեք»-ի հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստ Արև Սանթրոսյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Թատրոնի մասին խոսելով` դերասանուհին պատմեց է, որ իր առաջին բեմ բարձրանալը ճակատագրական է եղել.

«Դե հուշարար էի՝ բոլոր պիեսները անգիր գիտեի։ Էնպես եղավ ,որ դերակատարները Մոսկվայից պիտի գային, ուշացում տվեց չեկան։ «Գիքոր» ներկայացնում էր, հայրիկս` «Բազազ Արտեմը», չնայած, որ աշխարհի ամենաբարի մարդն էր։ Բոլորը ասեցին Արևիկը ,Արևիկը մտա թե չէ ու սկսեցի խաղալ։ Դուրս եկա բոլորը գրկեցին, շնորհավորեցին, ասեցին դու չէ,բայց հայրիկդ լավ հուզվել էր: Իմ հայրը ինձ մի տեսակ ուրիշ ձև էր սիրում և դողում էր ,որ ամեն ինչ ինձ համար լավ լինի։ Դուստր և հայր հարաբերությունները մեր շատ լավն էր։ Դրա համար հայրիկիս մահից հետո մի տեսակ շատ կոտրվեցի ես։ Մինչև կարողացա վերականգնվել,  բավական շատ ժամանակ պետք եկավ»։

Տիկին Արևը մենակ է մեծացրել աղջիկներին և մեծ դժվարությունների միջով է անցել.

«Շատ եմ տանջվել, բայց գիտեք մենք հումորով մարդիկ էինք, և հումորը մեզ շատ է օգնել։ Տուն չունեինք, 20-22տարի վարձով ենք ապրել։Այն ժամանակ առանձնապես աշխատավարձ չկար, մթությունը մի կողմից, ձմեռներն էլ խայտառակ ցուրտ էին, բայց իսկապես ես չեմ տրտնջացել։ Ամեն ինչի գնացել եմ,որ իմ երեխաները պակաս չզգան։ 2015թվին շնորհիվ իմ Տաթևիկի մենք տուն ունեցանք։ Տաթևիկը քաղաքապետարանի ծրագրի մեջ գրանցվել էր։ Զանգեց, ասեց` «մամա, մենք, որ գրանցում չունենք, ինձ ցուցակի մեջ չընդունեցին։ Նենց հուզվեցի, նենց վատ եղա… Տաթևիկս հաամզգային թատրոնում էր աշխատում, իր խմբի վարիչը իրան գրանցեց իր տան վրա և հաստատվեց՝ տան տեր դարձանք»։

Եղե՞լ է երբևէ, որ Արև Սանթրոսյանը կոտրվի.

«Չէ չի եղել, ընդհակառակը` չեմ կոտրվել։ Գնացել եմ էլ ուրիշի տուն եմ մաքրել,էլ խմորեղենի կրեմներ եմ քսել և այլն ,և այլն, որպեսզի երեխեքին տրանսպորտի փող տամ։ Մենք շատ դժվար կյանքով ենք ապրել և դժվարությունների միջով ենք անցել»։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *