Արման Բաբաջանյանը հրապարակել է Լևոն Քոչարյանին առնչվող ԱԱԾ 2018-ի հետախուզական-օպերատիվ տվյալները

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքում հրապարակել է ԱԱԾ-ի 2018 թվականի հետախուզական-օպերատիվ տվյալները, որոնք առնչվում են Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի ունեցվածքին:

«2018-ին ԱԱԾ օպերատիվ-հետախուզական տվյալներով ԼԵՎՈՆ ՌՈԲԵՐՏԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ՝

Ք․ Երևան, Աբովյան փողոց, 9 շենքի թիվ 38 բնակարանը՝ 228 քմ ընդհանուր մակերեսով, որը 2009-ին նվիրատվություն է ստացել Սեդրակ Քոչարյանի կնոջից՝ Զարուհի Բադալյանից, իսկ նշված շենքի ընդհանուր 57 քմ թիվ 10 ավտոկայանատեղին 2009-ին գնել է 3 միլիոն դրամ գումարով։

ք․ Երևան, Վ․ Սարգսյան փողոց, «Պիացա Գրանդե» անվամբ թիվ 10 շենքի ընդհանուր 117․4 քմ․ մակերեսով 106 տարածքը 2013-ին գնել է 76 մլն 351 հազար դրամ գումարով։ Վերոնշյալ ժամանակահատվածում նշված շենքում անշարժ գույքի 1 քմ-ի միջին արժեքը կազմել է 1 մլն 800 հազար դրամ, սակայն Լ․ Քոչարյանը նշված գույքի 1 քմ-ն ձեռք է բերել 650 հազար դրամ գումարով։

ք․ Երևան, Վ․ Սարգսյան փողոց, թիվ 10 շենքի ընդհանուր 203 քմ մակերեսով 117 տարածքը, որը գնել է 2012 թվականին «Պիացա Գրանդե» ՍՊԸ-ից 168 մլն 408 հազար դրամով։
Հարկ է նշել, որ 2016 թվականին Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրանուշ Հրաչյայի Քոչարյանը, համատեղ սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքի 1/ 2 բաժնեմասը 2016-ին 40 միլիոն դրամով վաճառել է ՀՀ քաղաքացի Աիդա Ռաֆիկի Խաչատրյանին՝ ծնվ․ 1958 թվական։ Վերոնշյալ ժամանակահատվածում նշված շենքում անշարժ գույքի 1 քմ միջին արժեքը կազմել է 1 միլիոն 800 հազար դրամ, սակայն Լևոն Քոչարյանը նշված գույքի 1 քմ միջին արժեքը ձեռք է բերել 829 հազար դրամ գումարով։

27․12․2006 թ․-ից հանդիսանում է «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ի համահիմնադիրը՝ 33․3 տոկոս բաժնեմասով (մյուս համահիմնադիրներն են հանդիսանում Սեդրակ և Գայանե Քոչարյանները)։ ՀՀ ՊԵԿ տվյալներով՝ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով, գրանցված է 2 աշխատակից, շրջանառությունը 2017 թվականին կազմել է 11 մլն 300 հազար դրամ գումար։ Հարկ է նշել, որ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Ալ Պառկո» ՍՊԸ-ի հիմնադիրը։ «Ալ Պառկո» ՍՊԸ-ին փաստացի գործունեություն է ծավալել «Բեսթ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրի տարածքում, գործունեության տեսակն է հյուրանոցային ծառայությունների մատուցում։ Ընկերությունում գրանցված է 42 աշխատակից, 2017 թ․ ընթացքում շրջանառությունը կազմել է 1 միլիարդ 327 միլիոն դրամ գումար։

Շարունակելի»,- նշված է գրառման մեջ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *