Քոչարյանը՝ գործակալ. ինչո՞ւ չի դիմում դատարան. Վահագն Ալեքսանյանը ձայնագրություն է վերահրապարակել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի՝ գործակալ լինելու մասին ակտիվացած խոսակցություններին:

«Քանի նորից խոսք է գնացել Քոչարյանի գործակալ լինելու մասին, հիշեցնեմ՝ 2023 թվականին մի շարք լրատվականներով (այս վիդեոն 365.news-ից է) հրապարակվեց այս ձայնագրությունը, որում Քոչարյանը պուտինից խնդրում է ապահովել նրա խաղաղ դուրս գալը քաղաքականությունից։
Քոչարյանի գրասենյակը ասեց, որ 2023 թվականի այս ձայնագրությունը պատրաստված է արհեստական բանականությամբ, բայց չնայած շատերի՝ այդ թվում և իմ հորդորներին, այդպես էլ դատարան չդիմեց։

Ենթադրաբար՝ չուզենալով, որ ձայնագրությունը ենթարկվի փորձագիտական վերլուծության։

Էնպես որ եթե ձեզ տանջում է հարցը՝ գործակա՞լ է Քոչարյանը թե ոչ, ուղղակի հարցրեք, թե ինչու՞ այս ձայնագրության թեմայով չի դիմում դատարան և պահանջում փորձագիտական եզրակացություն»,- գրում է պատգամավորը:

Գրառմանը կից Ալեքսանյանը վերահրապարակել է լրատվականներից մեկի ձայնագրությունը։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *