Աղի լճի հավատարիմ աշխատող Արթուր Խանջյանը ArmLur.am-ի հետ զրույցում ջրի օգտակարության և տարիների ընթացքում լճի կրած փոփոխությունների մասին է պատմել:
Ինչպես Արթուր Խանջյանն է նշում՝ լճի աղայնությունն իջել է: Լիճը երկու հատված ունի, որի փոքր հատվածը անզեն աչքով էլ տեսանելի է, որ ավելի աղի է, քան մեծը:
Լճի հավատարիմ այցելուները փաստում են ջրի բուժիչ հատկության մասին: Շատերն են եկել այստեղ բուժել իրենց հիվանդությունը կամ գոնե թե փոքր ինչ թեթևացրել այն: Տարվա բոլոր եղանակներին լիճը ացելու ունի, թե՛ ձմռան սաստիկ ցրտին, թե՛ ամռան տապին:
Մանրամասները՝ տեսանյութում․
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Նյութի աղբուր