Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի ոստիկանության տարածքային բաժիններից մեկում տեղեկություն է ստացվել, որ
13-ամյա հոբելյարի ծննդյան կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար ծագած վիճաբանության ընթացքում 17-ամյա անչափահասը երկու անգամ բռունցքով հարվածել է 14-ամյա տղային որովայնին։
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզել են նաև, որ 14-ամյա տղայի դեմքին նաև հոբելյարը և 10-ամյա մեկ այլ երեխա մեկական անգամ ապտակել են՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Նյութի աղբուր