«Թաթուլն էլ է վաղուց մշակութային արժեք». Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թաթուլի Սրտի Բանալին իմ սիրած երգերից ա, ինչպես իմ սիրած երգերից ա Sinnerman-ը, Country road, Գլախոյի շարքերը, ռուսական ռոքը և այլն: Արևմտյան երկրները զարգացան, երբ վերածնունդը բացահայտեց, որ մարդը բազմաչափ ա: Նմանապես հասարակությունն էլ ա բազմաչափ ու բազմագույն:

Բազմաչափ նշանակում ա, որ կարա կոռուպցիոներ լինի, լավ էսթետիկ ճաշակով, Թաթուլ լսի, ջազ ու ռոք սիրի, վայելի Լոռին ու Տոսկանան, Երևանն ու Հռոմը միաժամանակ: Սիրի խաշ ու չիզքեյք, լսի Նիկոլին ու Քիսինջերին: Մարդ կարա քյարթ լինի, բայց կյանքը տա իրան չսիրողների համար` առանց իմանալու որ ինքը քյարթ էր: Կարա բռի չոբան լինի, բայց միսը լավ բաստուրմա դնի, տառաճանաչ չլինի, բայց պարկեշտության ու հեզության դասեր դա:

Թաթուլը վաղուց մշակութային արժեք ա, ինչպես Մեսչյանը, Թաթան, Հախվերդյանը և այլք: Ինքը մեզնից մեկն ա, մեր կողակիցների սիրելին, մեր հարևանների կուռքը: Մշակույթի արժեքը «բարձր» լինելը չի, այլ ներառական, հանդուրժող, իրար ճանաչող, իրար չմերժող, դրանում ա բարձրությունը:
Այլ խնդիր, որ ռաբիզը դարձել ա ամեն վատի խորհրդանիշ` զոռբայության, միաբջիջության, կեղեքիչների, յաշիկով գյադեքի, գողականների, քրեական ենթամշակույթի:

Բայց դա ռաբիզի խնդիրը չի, նացիստները դասական երաժշտության տակ էին իրենց վայրագություններն անում, գլխակեր սովետական սիստեմից շատ օպերա ու դասական երաժշտություն չսիրեք»։

Ապրիլի 19-ին՝ Մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել Թաթուլ Ավոյանի համերգը։

Աղբյուրը` Գոռ Մադոյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *