««Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից»․ էսա՞ ձեր կոնցեպտը»․ Քրիստինե Վարդանյան․ Տեսանյութ

«Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից, էսա՞ ձեր կոնցեպտը»,- Աժ ամբիոնից դիմելով ՔՊ-ական պատգամավորներին և Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորը քննադատելով Կառավարության կողմից ներկայացված ծրագրի 2024-ի կատարողականի զեկուցը՝ ասաց․ «Ասում եք՝ 2024 թվականը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տաք, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Էս կրակոցներն ուղղակի խառնում են ձեր վիճակագրությունը․․․

էս պետությունը չի կարող երշիկի ու հարկ տալու մասին լինի, էս պետությունը կարող է միայն հայկական ինքնության պահպանության մասին լինել։ Ձեր երշիկ-կալբասային կոնցեպտով որքան էլ փորձեք թաքցնել «Արևմտյան Ադրբեջան»-ը, չի ստացվելու»։
Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *