Այս օրերին Երևանի Օպերայի բակում ժխոր է, այնտեղ նստացույց է անում իրեն հայրենիք ազատագրող, պետության պաշտպան և միակ փրկիչ ներկայացնող Կարեն Արայանը, ում խոսքը լսելիս կարծում ես, որ մեծն Նժդեհի ժառանգորդն է, սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում:
Ինչպես գիտեք Կարեն Արայանը ամուսնացած է իրենից ահագին մեծ դերասանուհի՝ Ալինա Մարտիրոսյանի հետ, իսկ Ալինան ունի որդի՝ Էմանուելը:
Ուրեմն, իրեն “փրկիչ” ներկայացնող և տաս րոպեն մեկ Նժդեհի անունը տվող Կարեն Արայանն իր կնոջ հետ երկրից փախցրել են Էմանուելին, քանի որ եկել էր ժամանակը, որ Էմանուելը գնար բանակ: Փաստորեն ժողովուրդ ջան, ձեր երեխաների կյանքները զոհաբերել ցանկացող Կարեն Արայանը իր կնոջ որդուն լավ էլ պաշտպանում է, ստացվում է, որ ձեր երեխաների արյունը կարմիր է, իսկ նրա կնոջ որդունը կապույտ:
Չէ, սա արդեն անտանելի է, հայրենիքից ու պետությունից խոսում է մի մարդ, ով իր կնոջ որդուն փախցնում է բանակից, բայց պատրաստվում է այլոց երեխաների արյան գնով երկիր պահել: Իզուր չեն էլի ասում, որ Կարենը շարքային ժուլիկ է, պրոֆեսիոնալ խաբեբա և հաշվենկատ սրիկա:
Հ.Գ. Արա Կարենչիկ, ինչ է մտածում էիր, թե չի բացահայտվելո՞ւ այս սրիկայությունը, թե մտածում էիր կարողանալու ես այլ մարդկանց երեխաների կյանքի հաշվին քաղաքական կարիերա սարքել: Հանգիստ նստիր տեղդ, այ աքլոր, քեզ չդնես զորահրամանատարի տեղ:
Նյութի աղբուր