Հարություն Մկրտչյանը գրում է.
Ա՜յ համազգային դժբախտությունը սորտավորող շողոքորթ, երեսպաշտ, կեղծ ու ողորմելի սուտակասպասներ `
Էդ որ ջանասիրաբար տարածում եք ,թե բա`
<<Արցախցիների հանդեպ ատելության խոսք է հնչում >>,
<< Սեպ են խրում տեղացիների եւ արցախցիների միջեւ >> ,
Դուք չե՞ք պատկերացնում , որ բոլորը չեն, որ ձեր նման մենակ հայերենի տառերը գիտեն (էն էլ կիսատ-պռատ) ու տերերի հրամանները կատարելու ձեւերը …
Մարդիկ կան ,որոնք ունեն նաեւ դատողություն ու այլոց ճշմարտությունը տեղ հասցնելու հասարակ շնորհ .
Եւ ուրեմն `
Սրանք տարածված միֆեր են,որոնք օգտագործվում են կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից` կոնկրետ քաղաքական նպատակներով .
Հայաստանցիները արցախցիներին ընդունել են գրկաբաց ու ամենայն գորովանքով են վերաբերվում մինչ օրս .
Եթե այդպես չլիներ ,ուղղակի այդպես չէր լինի …
Խոսքս հասարակ ազգաբնակչության մասին է, ովքեր այո`տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում` էթնիկ զտման դաժան ու կուլմինացիոն ակտով …
Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքից (ներառյալ ու գլխավորապես երեք պատերազմները)
տուժել են նաեւ Արմավիրի,Արտաշատի , Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու ,Կոտայքի , Տավուշի , Սյունիքի , Վայոց ձորի, Արագածոտնի եւ Երեւանի հայերը …
Տուժել են մարդկային ռեսուրսներով `իրենց անգին զավակներին, ամուսիններին , եղբայրներին կորցնելով կամ նրանց ` հաշմանդամության ամենատարբեր կարգերի ձեռքբերմամբ, տուժել են հարկադիր արտագաղթի ճամփան բռնելով , տուժել են մնալով իրենց երկրում,բայց հաց հանապազորյան ու վաստակն ամենօրյա եղել է մաքառում ու գոյատեւման կռիվ …
Տուժել ենք բոլորս … կորցրել ենք բոլորս …
Այն ,ինչ եղավ` համազգային ողբերգություն էր …
Ու հիմա ,երբ համազգային ողբերգությունը փորձում են սորտավորել , հենց իրենք են շարժում ներազգային ատելության , թշնամանքի , ցասման ու անարդարության ծանր քարը …
Ու թե քանի հոգի կմնա էդ քարի տակ`իրենց դա բոլորովին չի հետաքրքրում…
Կարեւորը քաղաքական դիվիդենտների փտած զամբյուղիկները լցնեն …
Հարգելի արցախահայեր `
Այն,ինչ եղել է `համազգային ողբերգություն է. այդ ողբերգությունը միայն ձերը չէ,ու միայն մերը չէ, բոլորինն է …
Երբ որոշ քաղաքական շրջանակներ ձեզ դիրքավորում են որպես գերակա տուժողներ ու ասում ,որ դուք պիտի ագրեսիվ պահանջներով հանդես գաք, նրանք ձեզ նետում են մյուս տուժողների ուղիղ նշանառության տակ ,հետո փիառվում, հավաքում իրենց դիվիդենտները,լցնում իրենց մեդիաները,ապա թողնում ձեզ մենակ ձեր խնդիրների ու արդեն նաեւ ձեր հանդեպ ձեւավորված վերաբերմունքի հետ` իրենց վտանգավոր ,ֆալշ, աղմկոտ քարոզչության պատճառով։
Խոհեմ եղե՛ք ,զգոն եղե՛ք , ողջամիտ եղե՛ք …
Երբ ղարաբաղյան կլանի մեծամեծերը իրենց մանկլավիկների ձեռամբ ձեզ ուղղորդում են Հայաստանի հասարակ ժողովրդի , կամ Հայաստանի ընտրված կառավարության դեմ , շրջվեք ու ասեք, որ որոշել եք այսօր գիշերել իրենց ջոջերին պատկանող հյուրանոցային համալիրներում, առանձնատներում , բիզնես-օբյեկտներում ,որպես ՏՈՒԺԱԾՆԵՐ…
կամ որոշել եք իրենց ջոջերին ներկայացնել իքս ու իգրեկ սոցիալական ժամանակավոր պահանջներ , որպես տուժածներ …
Կտեսնեք,թե ինչպես են ակնթարթորեն սումբլիմվում տուժածների կեղծ իրավապաշտպանները…
Թե չէ երբ դուք թույլ եք տալիս,որ ձեզ դիրքավորեն որպես ագրեսիվ ,պահանջատեր արցախցիների` շուրջ 3- 4 տարի տուն ու տեղ կորցրած,
30 եւ ավել տարիներ էլի տուն ու տեղ կորցրած ու մինչ օրս տնակներում ապրող շիրակցիները լցվում են ցասումով …
Տուն ու տեղ չունեցող 30+ տարիքի չամուսնացած հայ տղաներն ու աղջիկները,ովքեր սոցիալական պայմաններից ելնելով չեն կարողանում ընտանիքներ կազմել ու արցախցիներ չեն ,բայց սիրում են իրենց հողն ու ջուրը ու չեն արտագաղթում ,լցվում են ցասումով …
Արցախի հողի վրա բոլոր ժամանակներում ընկած <<հայաստանցի>> տղերքի հարազատները , ովքեր նաեւ սոցիալական սուղ կարիքների մեջ են , ու իրենք բավականին շատ են ,լցվում են ցասումով …
Ցասումով են լցվում զինհաշմանդամները ,ովքեր դեռ մի ֆունկցիոնալ պրոթեզի հարց չեն կարողացել լուծել ,բայց <<հայաստանցի>> են …
Ցասումով են լցվում դրսում,կարոտը սրտներում ապրողները, ովքեր լքել են Հայաստանը ,ոչ թե որ ավելի լավ ապրեն ,այլ որ ընդամենը կարողանան կերակրել իրենց ծնողներին ու երեխաներին … տարրական է հնչում ու կա` կերակրել …
Ցասումով է լցվում ամեն մի <<հայաստանցի>> , ով չի կարողանում հենց այսօր ու հենց հիմա հոգալ իր տարրական կարիքները(բժշկական, կենցաղային), որովհետեւ երկիրը զարգացնելու ու սոցիալական պետություն ստեղծելու փոխարեն Ղարաբաղյան կլանը երկիրը վերածել է հպարտ մուրացիկների կայանի, ինքն էլ հարստացել , որ սերնդեսերունդ անհոգ ապրի ու արմատակալի …
Ցասումով են լցվում բոլոր այն ծնողները ,ովքեր չեն կարողանում իրենց երեխաների համար այնպիսի պայմաններ ստեղծել ,որ վաղը գոնե իրենցից լավ ապրեն, ու բոլոր այն տարեցները ,ովքեր ափսոսում են,որ իրենց երիտասարդ սերունդը նորանկախ Հայաստանում ավելի դժվար կյանք տեսավ,քան իրենցն էր ..
Թույլ մի տվեք,որ միլիոնատեր ստահակներն ու իրենց շահառուները ձեզ `հասարակ արցախցիներիդ վրա կենտրոնացնեն հասարակ ժողովրդի ցասումը,երբ ցասման հասցեատերերը հենց իրենք են …
Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը …
Հերիք է <<ավելի քիչ տուժած>> ու <<ավելի շատ տուժած>> դիլեման ներմուծեք ,ձեր ագրեսիվ քարոզչական հնարքներով հենց ինքներդ թիրախավորելով արցախցիներին .
Հերիք է բոռաք ,թե Արցախը Հայաստանի դարպասն էր,<<հայաստանցիները>> հանձնեցին.
Արցախը չենք հանձնել , կորցրել ենք անհավասար կռվում ` բոլոր մարտի դաշտերում (ռազմական թե դիվանագիտական ) ,ու էդ անհավանական անհավասար պայմանները ստեղծել եք հենց դուք ,
Հայաստանի Հանրապետությունն էլ աշխարհի բոլոր հայերի առաջ բաց մնացած միակ դարպասն է,որը միջազգայնորեն ճանաչված է , ու մեր վերջին հենման կետն է .
Արցախի մասին ձեր կեղծ հորջորջանքներով դուք չեք կարող նաեւ էդ դարպասը վտանգի տակ դն
Նյութի աղբուր