Այսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան 13 հասցեի մոտից:
Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում կրակված պարկուճ կամ պարկուճներ, ինչպես նաև գնդակ չեն հայտնաբերվել, ինչը կասկածներ է առաջացնում իրավապահների մոտ, որ կրակոցները հնարավոր է այլ տեղ եղած լինեն, ինչը պարզվում է, պարզվում է նաև վիրավորի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Նյութի աղբուր