Մահացել է լեգենդար հետախույզ, Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Ռոմա Բաղդասարյանը

Արցախցի լրագրող Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է գրառմամբ ու գրել. «Կյանքից անժամանակ հեռացել է Արցախի քաջ մարտիկներից մեկը` Ռազվեդկին Ռոման (այսպես էինք ասում)։
Ցավակցում եմ մեր հետախույզի մահվան առիթով, համբերություն հարազատներին:

Արարատ (Ռոմա) Բաղդասարյանն ունի մարտական մեծ փորձ և զինվորական հարուստ ուղի, նա հետախույզ էր։
Եղել է Մարտակերտում տեղակայված զորամիավորման հետախուզական վաշտի հրամանատարը։
Նա մասնակցել է բոլոր պատերազմներին ու հրաշքով ողջ մնացել։

Քաջ զինվորականը Հայրենիքի նվիրյալներից էր, ու կյանքից հեռացավ Արցախի կարոտը սրտում…
Երկնքում նա միացավ իր մարտական ընկերներին»:

«Գյուլաթաղ» ֆեյսբուքյան էջն էլ գրում է, որ լեգենդար հետախույզը մահացել է 2025 թվականի ապրիլի 7-ին: Նա Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր էր, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից։

Աղբյուրը` Լուսինե Զաքարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *