Ալիևի հայտարարությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավական մոտ են:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևն այս մասին խոսել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Վստահություն հայտնելով, որ Գերմանիայի նախագահի այցն Ադրբեջան դրական արդյունքներ կունենա, Ալիևն ընդգծել է.

«Սա Գերմանիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան երկկողմ հարաբերությունների պատմության մեջ, և ես վստահ եմ, որ դրա արդյունքներն էլ ավելի կմոտեցնեն մեր երկրներին»։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *