Չնայած տարատեսակ բամբասանքներին, Մարտուն Գրիգորյանը մինչ այս պահը դեռ չի հայտնել, կմիանա Վարդան Ղուկասյանին, թե ոչ։
Բայց մի բան ակնհայտ է՝ Մարտուն Գրիգորյանը դժվարին կացության մեջ է հայտնվել։
- Եթե չմիանա Վարդան Ղուկասյանին, քոչարյանականները կսկսեն նրան մեղադրել ընդդիմությանը սատար չկանգնելու համար։ Բայց նրան սատար կկանգնեն իր ընտրողները, ովքեր կգնահատեն Գրիգորյանի գյումրեցու ասած թասիբն ու նամուսը։
- Իսկ Վարդան Ղուկասյանին միանալու դեպքում Մարտուն Գրիգորյանը գետնով կտա իրա համբավը, փաստացի տարիներ շարունակ պայքարելով Վարդան Ղուկասյանի դեմ կօգնի նրան դառնալ քաղաքապետ։
- Թերևս սա կլինի Մարտուն Գրիգորյանի քաղաքական վախճանը, քանզի այլևս ոչ ոքի չի կարող հավատացնել, որ սկզբունքային գործիչ է։ Այս պարագայում Մարտուն Գրիգորյանը նաև պետք է մոռանա, որ երբևէ կարող է Գյումրիում էլի քվե ստանալ։
Նյութի աղբուր