«Եթե ուսապարկերը մեկ տարի պարգևավճար չստանային, Գյումրին կունենար 800 բնակարան։ 7 տարի՝ անգամ 1 քառակուսի մետր բնակարան չկառուցած ուժը խոստանում է մեկ տարվա մեջ հարյուրավոր բնակարաններ կառուցել։
Գյումրեցիները պետք է որոշեն՝ հավատան դրան, թե չէ»,- այս մասին նշեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ ընտրական քարոզարշավի ամփոփիչ զրույցում։
«Ուրիշ բան ասեմ՝ 7 միլիարդ դրամով արտաքին պետական պարտքն ավելացել է, այդքանից գոնե 20 միլիոն դոլար չեն տվել Գյումրիին, որ 800 բնակարան ունենանք։
Մարդկանց պետք է տուն տալ։ Կան մարդիկ, որոնք փաստացի 25 տարի տնակներում են։ Եթե խոսում ենք Գյումրիից չհեռանալու մասին, պետք է գյումրեցիներին տեր լինենք։
Համայնքի ղեկավարը եթե հայրաքաղաքի գաղափարախոսությունը հասկանում է, համայնքի բնակիչներին հերություն պիտի անի»,- ընդգծեց Մխիթարյանը։
Նյութի աղբուր