Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, վիրավոր կա

Մարտի 28-ին Լոռու մարզում կրակոցների են հնչել, երբ 18-20 դիմակավորված անձ ապօրինի մուտք է գործել Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքաքարի տարածք և փորձել հանքանյութ գողանալ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի ծառայողները, երբ հետապնդել են կասկածյալներից մեկին, ով եղել է գողոնով և ասել են, որպեսզի նա կանգնի, հակառակ դեպքում՝ կկրակեն:

Այդ կասկածյալը հայտնել է, որ ինքը նույնպես զենք ունի և կկրակի, ինչից հետո ոստիկաններից մեկը կրակոցներ է արձակել, որի հետևանքով էլ կասկածյալը հրազենային վնասվածք է ստացել:

Նա Լոռու մարզի Շնող բնակավայրի բնակիչ Էդգար Խառատյանն է, ով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Թումանյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր մասնակիցների ինքնությունը։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *