Ահա թե ինչ են վանկարկել հայ երկրպագուներ, ինչը վրացի երկրպագուները համարեցին հայհոյանք․ վրացի լրագրողը մանրամասնում է

Վրացի լրագրող Միրիան Բերուլովան, ով ավելի վաղ պահանջել է բացահայտել Թբիլիսիի մարզադաշտում հայ երկրպագուների նկատմամբ անկարգություններ իրականացրած սադրիչների ինքնությունը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Այս տեսանյութը նկարվել է խաղից առաջ:

Խաղից առաջ և խաղից հետո հայ երկրպագուներն արտասանում էին այս արտահայտությունը` «հելի, ստեղան հեռացի», որը նշանակում է «վեր կաց և դուրս գնա այստեղից»:

Հայերն այս արտահայտությամբ դիմում էին իրենց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, որը նստած էր կառավարական օթյակում, իսկ վրացի երկրպագուները դա համարեցին «մամադ …», դրանից հետո վրացիները սկսեցին շիշ շպրտել ու հայհոյել»:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *