Եռացրած ճաշի կաթսան շրջվել է 3 մանկահասակ երեխաների վրա. այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 18-ին Շիրակի մարզում 3 մանկահասակ երեխա է այրվածքներով տեղափոխվել «Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Այս մասին հաղորդում է ստացել ՆԳՆ-ն 19։35-ի սահմաններում, Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՆԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Մայրը նշել է, որ երեխաներից մեկը կաթսան պատահաբար շուռ է տվել, եռման ճաշի լցվել է երեխաների վրա։

Երեխաներից 2-ը երկվորյակներ են՝ ծնված 2023 թվականի դեկտեմբերին, մեկը՝ ծնված 2022 թվականի օգոստոսին։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շիրակի մարզային քննչական վարչություն:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D6%80%D5%A1%D5%AE-%D5%B3%D5%A1%D5%B7%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%BD%D5%A1%D5%B6-%D5%B7%D6%80%D5%BB%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-3-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D6%80%D5%A1-%D5%A1%D5%B5%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3svMHAT5av-rwOgSbJjp-SXM4sS5p8vedT4_v2C7t2sNXq_EoakNakMbs_aem_q9c1oWHeSI4Hv8AFg2y0JQ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *