Հայտնել էինք, որ 60 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:
Սիրված դերասանն ամուսնացած է նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։ Արա Դեղտրիկյանը ունի մեկ աղջիկ՝ Մանան Դեղտրիկյանը։

Bavnews.am-ի տեղեկություններով սիրված դերասան Արա Դեղտրիկյանի դուստրը 40 տարեկան է։ Նա ավարտել է Եվրոպական համալսարանը, աշխատել է Սփյուռքի նախարարությունում, որից հետո ամուսնացել է և երկար տարիներ բնակվել Կիևում:
Մանանն ամուսնացած է ունի երկու երեխա՝ 11-ամյա Արեգն ու 8-ամյա Առնոն:



Արա Ալֆրեդի Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։
1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատում էր մինչ օրս։
Նյութի աղբուր